Թուրք-ադրբեջանական և միջազգային ահաբեկչական համատեղ դաշինքով սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախում ավերվել է ավելի քան 70 դպրոց, 10 մանկապարտեզ, 10 մշակութային օջախ։
Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը:
Արցախա-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով անմահացել Է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բալետի արտիստ Տիգրան Հարությունյանը, հայտնում են թատրոնի ֆեյսբուքյան էջում:
2020-ի նոյեմբերի 6-ին Ֆրանսիայի Հանրապետության Կորսիկա շրջանի օրենսդիր մարմինն ընդունել է բանաձև՝ ի աջակցություն Արցախի ժողովրդի և Արցախի Հանրապետության ճանաչման, հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:
Ոչ մի կորուստ, ոչ մի նահանջ դեռ պարտություն չէ, ամեն ինչ կորցրած չէ, եթե գիտակցությունդ պայքարում է, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Ֆրանսիայի Ազգային ժողովի 40 պատգամավոր Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու կոչով դիմել է Էմանուել Մակրոնին: Արցախի ճանաչման օրինագիծ արդեն ներկայացվել է Ֆրանսիայի Ազգային ժողով:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Աբխազիայի հայ համայնքի կամավորական ջոկատների ներկայացուցիչներին, որ, ինչպես Հարությունյանն է նշել, Արցախում են հայրենի հողի կանչով:
Թշնամին տևական ժամանակ, որպես առաջնային թիրախ, ընտրել է Շուշին, սակայն հայկական զինված ուժերը կարողանում են հաջողությամբ հետ մղել բոլոր հարձակումները, դիվերսիոն գործողությունները ոչ մի հաջողության չեն հասնում։
Գլոբալ աշխարհաքաղաքական պայքարը ազդեցության, հարստության և ռեսուրսների համար եղել է, կա և կլինի անողոք, անկախ նրանից, հաղթելն ու պարտվելը եղել են տաք, թե սառը պատերազմում։
Սառը պատերազմում պարտված Ռուսաստանի նկատմամբ հաղթող Արևմուտքի անողոք վերաբերմունքը ԽՍՀՄ-ի մնացորդների, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, մեր աչքի առաջ է...